ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Տարածաշրջանում սպառնալիք դարձած Ադրբեջանը խոսում է Հայաստանի զինաթափման մասին

Տարածաշրջանում սպառնալիք դարձած Ադրբեջանը խոսում է Հայաստանի զինաթափման մասին
15.02.2024 | 06:58

Ադրբեջանցի պատգամավորը Հայաստանը ամբողջությամբ զինաթափելու կոչ է անում։ Սա հիշեցնում է ՊԲ-ն զինաթափելու մասին կոչերն ու տարվող քարոզչությունը:

«Արևմուտքը փորձում է վերսկսել հակամարտությունը, որն արդեն ավարտվել է՝ նպատակ ունենալով ազդեցություն ձեռք բերել տարածաշրջանում։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Եվրամիությունը այս գործընթացում մտահոգված չեն միջազգային իրավունքով կամ Հայաստանի ազգային շահերով։ Ադրբեջանը միակ պատնեշն է Արևմուտքի խաչակրաց արշավանքի դեմ, որը ձգտում է հակամարտության ևս մեկ թեժ կետ ստեղծել Հարավային Կովկասում՝ Ուկրաինայից և Մերձավոր Արևելքից հետո: Բաքուն վճռական է թույլ չտալ, որ իր տարածաշրջանը դառնա տարբեր կենտրոնների միջև հակամարտությունների կիզակետ՝ օգտագործելով սեփական ուժն ու հնարավորությունները։ Հետևաբար, Հայաստանի ամբողջական զինաթափումը հրամայական է դարձել՝ կանխելու համար տարածաշրջանը հակամարտությունների գոտի դառնալը, կանխելու ապագա հնարավոր սպառնալիքները և պահպանելու խաղաղության և վստահության ամրապնդման գործընթացները»,- նման հայտարարություն արել է ադրբեջանցի պատգամավոր Բահրուզ Մամեդովը։

Զավեշտի է հասնում, երբ տարածաշրջանում սպառնալիք դարձած Ադրբեջանը, որը ապահովել է Իսրայելի մուտքը տարածաշրջան, տեղակայել Իսրայելին Իրանի քթի տակ, որը ռուսական գազը վերցնում-վաճառում է նույն Արևմուտքին, թիրախավորում է Հայաստանը ու խոսում զինաթափման մասին։ Ի՞նչ տարբերություն այս հռետորաբանության ու Արցախի ՊԲ-ն զինաթափելու հռետորաբանության միջև, բացարձակ ոչ մի:

Արցախի պատվար ու մեջք լինելը չհասկացանք, դրա համար էլ այս օրին ենք։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 9007

Մեկնաբանություններ